ԳՅՈՒՄՐՈՒ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Ալեք Մանուկյան 4
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
 
Գագիկ Նիկոլի Կարապետյան

դպրոցի տնօրեն

Ծնվել է 17.01.1961թ. ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի: 1978թ.- ավարտել է Գյումրու №20 միջնակարգ դպրոցը: 1982թ.-ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը` ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի նորակավարում: 1982թ. օգոստոսից ՀՀ լուսավորության նախարարության ուղեգրով մանկավարժական աշխատանքի է նշանակվել Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղի  N1 միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատել է մինչև 1984թ. հունվար ամիսը: 1984թ. հունվարից աշխատանքի է անցել Ազատանի միջնակարգ դպրոցում որպես փոխտնօրեն: 1986թ. հունվարից նշանակվել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի Միջնակարգ դպրոցի տնօրեն և աշխատել մինչև 1992թ. օգոստոս ամիսը: 1992թ. օգոստոսին նշանակվել է Գյումրու № 14 միջնակարգ դպրոցի տնօրեն և աշխատել է մինչև 2003թ. օգոստոսի 21-ը: 2003թ.-ի  օգոստոսի 22-ին երեք տարի ժամկետով ընտրվել է «Գյումրու № 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի  տնօրեն:2008թ. հինգ տարի ժամկետով վերընտրվել է նույն պաշտոնում: 2012թ. հինգ տարի ժամկետով վերընտրվել է նույն պաշտոնում: 2007թ. ՀՀ ԿԳ նախարարի կողմից արժանացել է շնորհակալագրի: 2008թ. պարգևատրվել է ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրով: 2010թ. պարգևատրվել է Գյումրու քաղաքապետի պատվոգրով: 2013թ. <<Տարվա լավագույն տնօրեն>> հանրապետական մրցույթի հաղթող: 2014թ. պաչգևատրվել է Գյումրու քաղաքապետի պատվոգրով: 1995թ.-ից եղել է <<Հայկական կարիտաս>> բարեգործական կազմակերպության վարչական խորհրդի, իսկ 2003թ.-ից <<Ջինիշյան հիշատակի>> հիմնադրամի անդամ: 2003թ.-Ին եղել է <<Կամար>> բարեսիրական կազմակերպության անդամ:
ԽՈՍՔ ՈՒՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
«Գյումրու N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը Գյումրիում գործող բարձր հեղինակություն ունեցող 3 դպրոցների իրավահաջորդն է, դպրոցներ, որոնք հայ իրականությանը տվել են պետական քաղաքական գործիչներ, գիտնականներ և արվեստի երևելիներ: Իր թիկունքին զգալով անցյալի հեղինակության տաք շնրառությունը` Գյումրու N 7 հիմնական դպրոցը գիտակցում է, որ միայն դրանով կարող է արժանապատիվ  ներկա և ապագա ունենալ: Դրա համար մեր նշանաբանն է «Ոչինչ չհամարել բարձունք և մշտապես բարձրանալ վերև», ինչպես Մարկեսն էր ասում. «Իրական երջանկությունը սար բարձրանալու մեջ չէ  և ոչ թե սարի գագաթին ապրելու»:Ես կարծում եմ, որ լինելով  ազգային դպրոց ` անհրաժեշտ է  պահել ազգային ավանդույթները` չպարփակվելով նեղ ազգային խոհանոցում պետք է մշտապես  նորի, առաջավորի ջադագովը լինել, լինել կրեատիվ մտածելակերպի կրող, դպրոցը դարձնել ստեղծագործական լաբորատորիա, որտեղ կիշխի նորին մեծություն Միտքը: Միշտ  կարծել եմ , որ  ճշմատությունը հակադրություններից է ստեղծվում, դրա  համար դպրոցը պետք  է դարձնել գաղափարների. տեսակետների բախման  մրցադաշտ: Լինելով բնությամբ ինձանից դժգոհ մարդ (ի դեպ դա համարում եմ իմ անժանիքներից մեկը )` ես  չեմ ուզում այս պահին խոսել մեր ձեռքբերումների մասին , քանի որ դրան իրազեկված է հասարակությունը, սակայն հետևյալը չեմ կարող  չասել. մեր աշխատանքը գնահատել է հասարակությունը, որի ապացույցն է այն, որ Գյումրու N 7 հիմնական դպրոցը մարզի ամենամեծ դպրոցն է և ամեն տարի I դասարանցիների  հավաքագրմամբ մարզում Ֆավորիտ է (յուրաքանչյուր  տարի շուրջ 150-200 աշակերտ): Չեմ կարող  չպնդել , որ մեր դպրոցում  չլուծված հարցեր չկան  կամ չեն առաջանում, բայց ամենակարևոր խնդիրը լուծված է. մենք տիեզերք լցնելու  չափ սիրում ենք մեր աշակերտներին, ուստի ունենք  ամեն մի խնդիր լուծելու բանալին` սերը  առ աշակերտ:
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Ալեք Մանուկյան 4
Հեռախոս + 374 312 51502, 50668 

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 7 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 7 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են