ԳՅՈՒՄՐՈՒ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Ալեք Մանուկյան 4
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
<<Լավագույն մանկավարժ >> ՀԿ-ի արտագնա պլենար նիստ

Ս/թ մարտի 23-ին <<Գյումրու N7 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ <<Լավագույն մանկավարժ>> ՀԿ-ի արտագնա պլենար նիստը, որը վարում էր ՀԿ նախագահ ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Նիստին մասնակցում էին բոլոր տարիների <<Լավագույն տնօրեն>>, <<Լավագույն ուսուցիչ>>, <<Լավագույն դաստիարակ>> հանրապետական մրցույթների հաղթողները և Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:
Նիստին մասնակցում էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Նիստին ներկայացվեցին և քննարկվեցին կրթական ոլորտի մի շարք հիմնախնդիրներ:

 

 
«Սասնա ծռեր» էպոսի «Սանասար և Բաղդասար» ճյուղի քննարկում

Այսօր 7-րդ և թիվ 1 ավագ դպրոցների իններորդցիների հետ սիրով գնացել էինք LOFT, որտեղ անցկացրեցինք հայերի համար առանձնապես թանկ <<Սասնա ծռեր>> էպոսի <<Սանասար և Բաղադասար>> ճյուղի քննարումը: Վերջինս անցավ մրցույթի կարգով: Երեխաների հարցերը՝ ուղղված միմյանց մտացի էին, բազմաբովանդակ ու հետաքրքրական: Արդյունքում շահեցին ընկերությունը և գիտելիքը: Այնուհետև երեխաները կատարեցին մեր արվեսի երաժշտական լավագույն ստեղծագործությունները՝ երգելով, նվագելով, արտասանելով գեղեցկացնելով միջավայրը: Հետո շատ բարեկամական մթնոլորտում թեյեցինք, սրճեցինք և ուրախ ու անհոգ իրարից բաժանվեցինք: Այսօր նման չէր մյուս բոլոր օրերին:

Ուսուցչուհի՝ Ք. Հարոյան

 
«Հրաժեշտ այբբենարանին »

7 հիմնական դպրոցի դահլիճը տոնական տրամադրությամբ էր լցված: Iա դասարանի այբբենարանի ավարտի տարեվերջյան միջոցառումն էր, որը կազմակերպել էր դասվար Անահիտ Փարկիթյանը: Վառվռուն ու բազմերանգ էր դահլիճը, բեմը, որը սպասում էր փոքրիկ արտիստների ելույթին: Եվ ահա նրանք: Բարձր բռնած ձեռքերի ծափողջույններով, միանման ու գեղեցիկ հանդերձներով տղաներն ու աղջիկները իրենց տեղն են գրավում բեմում:
Միջոցառումը ներկաներին փոխադրեց հեքիաթների կախարդական ու երանգավառ մոլորակը, ուր փոքրիկ դերասանները՝ Գիտունիկն ու Անգետիկը, այլ հեքիաթների հերոսների շուրթերով փորձեցին ի լուր բոլորի հայտարարել գիտելիքի կարևորությունն ու մնայուն արժեք լինելը: Բեմում իրենց ուրախ ներկայությամբ լցրին Բուրատինոն ու Մալվինան, Սպիտակաձյունիկն ու թզուկները, Կարմիր գլխարկն ու գայլը, երեք խոզուկները, շունն ու կատուն, արջն ու Մաշան և այլք:
Անցկացված միջոցառումը գեղագիտական մեծ հաճույք պատճառեց ներկաներին, ովքեր բուռն ծափողջույններով գնահատեցին կատարված աշխատանքը:

 

«Հայ, Հայաստան՝ հավերժի ճամփորդ...»

<<Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ –ում հերթական միջոցառումն էր: IV ա դասարանի աշակերտները (դասվար` Աննա Մկրտչյան) հրաժեշտի միջոցառում էին կազմակերպել <<Հայ, Հայաստան՝ հավերժի ճամփորդ…>> խորագրով: Մանուկների անմեղ շուրթերից հնչած անկեղծ խոսքերը հուզեցին ներկաներին: Արծածվեցին արդիական թեմաներ` հայրենասիրություն, ապրիլյան հերոսամարտ, արտագաղթ …

Միջոցառման վերջում, երբ դահլիճում թևածեց խաղաղության աղավնի, աշակերտները խրատներ ուղղեցին ներկաներին` լինել ազնիվ, բարի, առաքինի, արդարամիտ, իսկ առ Աստված ուղղված աղոթքները միայն հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի բարօրության և խաղաղության համար էին:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Ալեք Մանուկյան 4
Հեռախոս + 374 312 51502, 50668 

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 7 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 7 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են