ԳՅՈՒՄՐՈՒ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Ալեք Մանուկյան 4
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ»
ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձի առիթիվ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում շարունակվում է տարաբնույթ միջոցառումների շարքը: Վերջերս անցկացվեց «Անկախության գույները» թեմայով նկարչության և «Անկաախության դասերը» թեմայով շարադրության հաամադպրոցական մրցույթները: Ոգևորիչ էր աշակերտների ակտիվ մասնակցությունը և
լավագույնս ներկայանալու ձգտումը: Լավագույն նկարների ու շարադրությունների հեղինակներին պարգևատրեց դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը: Նա ողջունեց և շնորհավորեց աշակերտներին մտքի գեղեցիկ թռիչք ունենալու և հայրենասիրություն դրսևորելու համար:
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Սույն թվականի սեպտեմբերի 22-ն առանձնակի կարևորություն ուներ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի համար: Աշխատանքային օրն սկսվեց ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված համադպրոցական միջոցառումով: ՀՀ օրհերգի հնչյունները համախմբել էին դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ հանրույթին: Աշակերտները, մեծ խանդավառությամբ և հայրենասիրական ոգով տոգորված, պատմում էին հայի համար այդքա~ն կարևոր անկախության մասին:

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
Կարևոր է այն, որ յուրաքանչյուր աշակերտ մեծ սիրով ու ջերմությամբ է խոսում ու պատմում Հայաստանի մասին, խոստանում պահել ու փայփայել այդքան զրկանքների գնով ձեռք բերված ազատությունը և մեր սերունդներին փոխանցել մի երկիր, որում ապրելն ու արարելը յուրաքանչյուր հայ իր սուրբ պարտքը պետք է համարի: Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում սեպտեմբերի 1-ն ընդունված է նշել որպես Գիտելիքի օր: Այդ օրը Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը ևս մեծ շուքով է տոնում: Առաջին դասարանցիների թվով մարզում կրկին առաջատար լինելով` 140 աշակերտ իրենց դասվաների ուղեկցությամբ
առաջին անգամ մուտք գործեցին գիտելիքի աշխարհ: Դպրոցի տնօրեն Գ. Կարապետյանն աշակերտների ծնողներին հավաստիացրեց, որ այստեղ նրանք գիտելիքի, սիրո և հոգատարության պակաս չեն զգա, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց դպրոցի ընտրության հարցում նախապատվությունը հենց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տալու համար: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխմարզպետ պարոն Արշակյանը: Առաջին դասարանցիների մուտքը դպրոց իրենց երգերով, պարային գեղեցիկ կատարումներով և խանդավառ ժպիտներով ողջունեցին նաև դպրոցի սաները: Այնուհետև դասվարների ուղեկցությամբ աշակերտները ոտք դրեցին իրենց դասարանները, նրանց բաժանվեցին դասագրքեր, գրենական պիտույքներ ու պայուսակներ:
ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի նախաձեռնած միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Այսպես, սեպտեմբերի դպրոցում կայացավ ներդպրոցական բանավեճի անդրանիկ խաղը: Բանավեճի թեման հետևյալն էր` «Դպրոցում ստացված գիտելիքները բավարար են բուհ ընդունվողների համար»: Բանավեճը, ըստ Երևանից ժամանած դատավորների` անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   
1 2 3
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Ալեք Մանուկյան 4
Հեռախոս + 374 312 51502, 50668 

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 7 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 7 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են