ԳՅՈՒՄՐՈՒ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Ալեք Մանուկյան 4
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ԲԱՑ ԴԱՍ «ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՐԳ» ԹԵՄԱՅՈՎ
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի VII «ա» դասարանում ուսուցչուհի Գ. Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Մյուռոնօրհներք» թեմայով բաց դաս Հայ եկեղեցու պատմություն առարկայից: Դասասենյակը կահավորված էր թեմատիկ պաստառներով, նկարներով, գրքերով: Դասարանում տարածված խնկաբույր մթնոլորտում աշակերտ-ները ներկայացրեցին Հայ առաքելական եկեղեցու կարևոր ծիսակատարություններից մեկը` 7 տարին մեկ անգամ կատարվող մյուռոնօրհնեքի արարողությունը: Աշակերտ-ները ներկայացրեցին «մյուռոն բառի ծագումնաբանությունը, մյուռոնի պատրաստման
պատրաստման խորհուրդը: Նրանք ոգևորությամբ պատմեցին, որ մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի յուղային հյութերի և տերևների միաշաղախ հեղուկը: Դասը ցույց տվեց աշակերտների բարձր պատրաստվածությունն ու սերը տվյալ առարկայի և ուսուցչի նկատմամբ:
ԲԱՑ ԴԱՍ Հ. ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ
«Գյումրու N 7հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում հոկտեմբեր ամսին տեղի ունեցան մի քանի բաց դասեր գրականություն, հայոց լեզու և մայրենի առարկաներից: Vգ դասարանում մայրենի առարկայից /ուսուցչուհի Ք. Հարոյան/ քննարկում են «Մուրացկանը և հարուստը» հեքիաթը: Ուսուցչուհին փորձեց համագործակցային մեթոդներով հեքիաթի գաղափարական բովանդակությունը: Կատարվեցին տեքստային և բառային բազմաբնույթ աշխատանքներ, նաև ծավալվեց աակտիվ զրույց երեխաների մեջ «Եթե ես հարուստ լինեի» թեմայով: Դասասենյակը կահավորված էր հարուստ դիդակտիկ պարագաներով, աշակերտների կատարած նկարազարդումներով:
VIIIբ դասարանում գրականություն առարկայից /ուսուցչուհի Ա. Մանուկյան / բաց դասի թեման էր Պետրոս Դուրյանի <<Լճակը>> :Դասարանը կահավորված էր նկարներով, ասոիյթներով, բաանաստեղծի դիմանկարներով, քարտեզով: Աշակերտները մանրամասնորեն ներկայացրին բանաստեղծի կենսագրությունը, իրենց սրտի խոսքը հղեցին բանաստեղծին նամակի տեսքով: Ներկայացրին բանաստեղծության արտահայտչամիջոցները, արևմտահայ բառերի և քերականական ձևերի գրական համարժեքները, արտասանեցին իրենց դուր եկած բանաստեղծություններից հատվածներ:  ՈՒսուցչուհին փոքրիկ դասախոսությամբ ներկայացրեց Պ. Դուրյանի ստեղծագործությունը, որից հետո տեքստի վրա կատարվեցին իմաստի ընկալման յուրացմանը նպաստող աշխատանքներ /քառաբաժան մեթոդ, խաչբառ և այլն/: Դասը հագեցած էր հեղինակների մասին բազմաբնույթ տեղեկատվությամբ, ասույթներով: Աշակերտներն իրենց ուժերով կազմեցին բանաստեղծի տոհմածառը: Դասն ամփոփեց ուսուցչուհին իր չափածո խոսքով` ուղղված Պ. Դուրյանին: Vա դասարանումմայրենի առարկայից /ուսուցչուհի Ա. Անտոնյան/ հետաքրքիր դաս էր Լեոնարդո դա Վինչիի «Կարապը» թեմայով: Դասն աչքի ընկավ հեղինակի մասին բազմաբնույթ տեղեկություններով : Աշակերտները իմացան, որ Լեոնարդո դա Վինչին բացի նկարիչ և գրող լինելուց նաև բազմաթիվ գյուտերի հեղինակ է, ինչպիսիք են ` ճոճաթոռը, անկարգելը, ուղղաթիռը, ջրասուզակի զգեստը, ռեզինե ձեռնոցները, մեխանիկական ժամացույցը և այլն: Աշակերտները ներկայացրին տեղեկություններ կարապի մասին, խաչբառ և ակրոստիքոս կազմեցին: Չայկովսկու <<Կարապի լիճը բալետի երաժշտության հնչյունների ներքո անգիր արտասանեցին <<Կարապը>> զրույցը: Մեկնաբանվեց <<կարապի երգը>> շրջասույթը:  Բացատրվեցին երկհնչյունների կազմությունն ու ուղղագրությունը` ելնելով տեքստից և հարստացրին երկհնչյունների ուղղագրության վերաբերյալ բառաշարքերը:
«Վերնագիր»
   
 
   
1 2 3
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Ալեք Մանուկյան 4
Հեռախոս + 374 312 51502, 50668 

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 7 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 7 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են