ԳՅՈՒՄՐՈՒ N 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Ալեք Մանուկյան 4
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ԴՊՐՈՑԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
1
Զինանաշանի կենտրոնում քառագագաթ Արագած սարն է` ձյունապատ կատարներով, ուստի ետևից բարձրացող արևը իր ճառագայթներով լուսավորում և ջերմաացնում է շրջակայքը և Շիրակ աշխարհը: Արագածի դիմաց հնամյա «Յոթվերք» եկեղեցու խաչակիր գմբեթն է, իսկ ներքևում բացվաած գիրքն է` գրիչ փետուրով: Այն խորհրդանշում է գիտելիքը և գիտելիքի լույսը, որով լուսավորում են դպրոցի սաների սիրտն ու միտքը: Զինանշանը  երկու կողմից եզերված է դափնու ճյուղերով ընդելուզված եռագույնով: Իսկ կամարի վրա փառահեղ բազմած են  «Հայրենիք, հավատք, գիտելիք» բառերը, որոնք գրված են գլխատառերով և խորհրդանշում են  հավատքի և գիտելիքի զորությամբ մայր դպրոցի փոքրիկ ներդրումը մեր հայրենիքի հզորացման գործում:
ԴՊՐՈՑԻ ՕՐՀՆԵՐԳԸ

Դպրոցն ինչպես մի գետ վարար,
Մարդ է տանում դեպի կյանք,
Ծաղկեցնում է մայր հողն արար,
Արևի տակ թեժ ու բարկ:

ՈՒսուցիչներ բազմագիտուն,
Սովորողներ հարցասեր,
Հայոց հողին սերմ են սփռում,
Ժողվում հավատ, հույս ու  սեր;

Դպրոցն այսօր դարձել է ծով
Բարիքների մի օրրան,
Մանուկների վառ հավատի,
Երջանկության բնօրրան:

Կարգախոսը այսօր մեկն է`
Սովորել ու արարել,
Մեր շուրթերին դրոշմվել է
Հայրենիքին ծառայել:

Մեկ էլ հավերժ հակված մնալ
Մեր սրբասուրբ մայր հողին,
Օրհնել հողին շունչ ու հոգի,
Քրտինք ու կյանք տվողին

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Ալեք Մանուկյան 4
Հեռախոս + 374 312 51502, 50668 

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 7 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 7 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են